Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թռիչքային աճ 1 հնգամյակում. բիզնես-առաջարկ կառավարությանը. «Սա Հայաստան է և վերջ»

Ամբողջական տարբերակը հասանելի է Բաժանորդներին
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Դպրոցական ինժեներական լաբորատորիաների թիվը հասավ 200-ի: Երկրի բոլոր դպրոցներն այդ լաբորատորիաներով ծածկելը հանրակրթությանը վերաբերող թերևս տարիների ամենամասշտաբային նախագիծն է: Եռաչափ տպիչից, թվային հաստոցից, ռոբոտաշինական գործիքներից և դրանք ծրագրավորելու ու կառավարելու համար անհրաժեշտ հատուկ համակարգիչներից բաղկացած այդ համալիրները ներդրվում են մասնավոր ընկերությունների, հիմնադրամների և անհատների միջոցներով, իսկ պետությունը վճարում է խմբակավարների աշխատավարձը: Համագործակցության այս մոդելը հարմար էր բոլորի համար, բայց հիմա ՏՏ համայնքը պետությունից ավելի լուրջ մասնակցություն է ակնկալում: 2019 թվականի Համաշխարհային ՏՏ կոնգրեսը կայանալու է մեր երկրում: Եղել են երկրներ, որոնց վրա համաշխարհային հսկաների այդ հավաքը ոչ մի ազդեցություն չի թողել, բայց մեզ համար օրինակելի շատ երկրներում տնտեսական թռիչքը հենց այդ կոնգրեսից է սկսվել: Ի՞նչ է կարելի ցույց տալ IBM-ի, AMD-ի կամ Oracle-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց բիզնեսի համար լավագույն միջավայրը Հայաստանն է: Կարեն Վարդանյանը վստահ է, որ պետք է ցույց տալ համատարած միջնակարգ ինժեներական կրթությամբ երկիր՝ ի դեպ առաջինն աշխարհում: Այսինքն եղած 200 լաբորատորիաներին ավելացնել ևս 1000-ը: Դրա համար շուրջ 15 միլիոն դոլար է պետք, որը 2 տարվա մեջ համայնքն ինքնուրույն հայթայթել չի կարող: Եթե պետությունն անի այդ ներդրումը, ԻՏՁՄ հաշվարկներով, այդ գումարը հետ կգա 3 տարում՝ հարկերի տեսքով: Մանրամասներն այս թողարկման ընթացքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan