Ադրբեջանի բանակն անցնում է Իսրայելի կառավարման տակ. «Սա Հայաստան է և վերջ»



Ապրիլյան մարտերից մեկ տարի անցավ: Սկզբունքորեն ինչո՞վ է տարբերվում այսօրվա Հայաստանը մի տարի առաջվա Հայաստանից: Արդյո՞ք մենք կայացրեցինք ռազմաարդյունաբերական համալիրը, ձևավորեցինք մոբիլիզացիայի աշխատող մեխանիզմներ, էական փոփոխություններ մտցրեցինք զորքերի կառուցվածքի և կառավարման սկզբունքների մեջ, զորացրվող զինվորների համար հետագա կյանքի հեռանկար ստեղծեցինք ու առհասարակ որքանո՞վ է այսօր ազգն առավել բանակ, քան մեկ տարի առաջ էր: Հակառակորդ երկրում փոփոխությունները, կարծես, ավելի շեշտակի էին: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն առհասարակ կորցրել է բանակը ղեկավարելու հնարավորությունը և ղեկը հանձնել ինչ-որ 3-րդ կողմի՝ ամենայն հավանականությամբ Իսրայելին: