Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ժողովուրդ». Իշխանության ներսում վերադասավորումները շարունակվելու են. Սերժ Սարգսյանը կարող է խառնվել

«Ժողովուրդ». Իշխանության ներսում վերադասավորումները շարունակվելու են. Սերժ Սարգսյանը կարող է խառնվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ժողովուրդ». Իշխանության ներսում վերադասավորումները շարունակվելու են. Սերժ Սարգսյանը կարող է խառնվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Այսօր արդեն ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին: Չնայած չի բացառվում, որ դեռ մինչեւ ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ, համենայն դեպս, օրենքը չի արգելում:

Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan