«Դե, խաբիր ինձ». Ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի ժեստերն ու միմիկան. Քոչարյանի ելույթների պարալինգվիստիկ վերլուծություն



«Դե, խաբիր ինձ» հաղորդաշարը շարունակում է մեր երկրի կյանքում առանցքային դերակատարություն ունեցած գործիչների Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ունեցած պատկերացումների ու տրամադրվածության վերլուծությունը: Հաղորդման հեղինակ ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանն այս անգամ անդրադառնում է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Արցախին վերաբերող հրապարակային խոսքին և, ինչպես միշտ առանձնացնում այն հատվածները, որտեղ կան հակասություններ վերբալ և ոչ վերբալ ազդակների միջև. այլ կերպ ասած՝ ցույց է տալիս, որտեղ է խոսողն ինքն իրեն հավատում, իսկ որտեղ՝ ոչ: