Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել

Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել

Դանիական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ Eurekalert.org-ը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող  հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի  մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ  ուսումնասիրության համար օգտագործվել է ժամանակակից Հայաստանի եւ Արցախի տարածքի հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական  նյութը: «Այն ցույց է տվել, որ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակականության մեջ են: Սրանք հայոց պատմության, ծագումնաբանության խնդիրների լուսաբանման համար արժեքավոր տվյալներ են»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` սա առաջին դեպքն էր, երբ ուսումնասիրությունը միտված է եղել հայաստանյան նյութն արժեւորելուն:«Մեր երազանքն է եղել այնքան նյութ հանել, որ կարողանանք հնագիտական հուշարձաններից հանված տվյալներից գենետիկական նյութերի բազա ունենալ»,-ասաց նա՝ հավելելով, որ շուտով նմանատիպ ուսումնասիրություն կլինի նաեւ հայրական գծով գենետիկ ժառանգականության հետ կապված:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan