Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հուլիսից Հայաստանում կմեկնարկի ակտիվ պեղաշրջանը

Հուլիսից Հայաստանում կմեկնարկի ակտիվ պեղաշրջանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հուլիսից Հայաստանում կմեկնարկի ակտիվ պեղաշրջանը

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հուլիսից կտա ակտիվ պեղաշրջանի մեկնարկը: Հանրապետության 35 հուշարձաններում  պեղման աշխատանքներ կիրականացվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով` դրանք 8000 եւ ավելի տարվա հնության հուշարձաններ են, որոնց մեծ մասն ուսումնասիրելով պարզ է դառնում, թե նախամարդն ինչպես է բնակեցրել այս տարածքները: «Մենք ունենք նաեւ հուշարձաններ, որոնց ուսումնասիրության արդյունքներն առանցքային նշանակություն ունեն հասկանալու համար, թե ինչպես է բնակեցվել Եվրասիան»,-ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նշեց, որ պեղումներն այս տարի կշարունակվեն նաեւ Սիսիանում գտնվող Աղիտու հուշարձանի տարածքում, որտեղ հոմո սապիենսի հետքեր են գտնվել: «Կշարունակենք աշխատանքները, որ տվյալներ կորզենք այդ ժամանակվա էկոլոգիական միջավայրի, կենսառեսուրսների մասին, որպեսզի ամբողջական պատկերացում ունենանք, թե ինչպես է հոմո սապիենսը բնակեցրել այս տարածքները: Սա միակ հուշարձանն է` շերտագրված այս տարածքների համար»,-հավելեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan