Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում հիմնվելու է բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ

Հայաստանում հիմնվելու է բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում նախատեսվում է հիմնել գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվում է «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» և իտալական IDS ընկերության համագործակցությամբ։ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծումը կլինի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ 

«Մենք թիրախավորել ենք մեծ ցուցանիշ՝ 40 տոկոս արտահանում՝ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ»,-նշեց Տարասյանը։

Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում։ IDS ընկերության կողմից նախատեսում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում։ Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում՝ ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն։ 
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ իր հերթին ասաց, որ ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է ֆորենզիկ գիտությունը , որը հանդիսանում է ՏՏ ոլորտի մասնիկներից մեկը։ 
«Այն բավականին ծանր, բայց ահռելի մեծ պոտենցիալ ունեցող նոր ճյուղ է աշխարհում։ Մասնագետների կարիքն ավելի քան 90 տոկոս է կազմում»,- ասաց Շաքարյանը։ 

Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն ընդգծեց, որ իրենք իրականացնում են միջազգային ծրագրեր։ 

«Մենք արդեն մի քանի ամիս է Հայաստանում ենք և փորձում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել այստեղ։ Ես կարող եմ հաստատել, որ մենք Հայաստանում լավ տեխնոլոգիական հիմք ենք գտել և ընդհանրապես երկրի դերակատարումը տարածաշրջանում բավականին մեծ է։ Հենց դա է պատճառը, որ այստեղ ցանկանում ենք ծրագիր իրականացնել և ներդնել 10  մլն եվրո»,- ասաց Պարնտեն։ 

Նա հավելեց, որ իրենք չեն սահմանափակվելու միայն ֆորենզիկ ոլորտում ծրագրեր իրականացնելով։ 

Համագործակցությունը տեղի է ունեցել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ։ 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan