Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թեհրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ․ Արմեն Իսրայելյան

Թեհրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ․ Արմեն Իսրայելյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թեհրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ․ Արմեն Իսրայելյան

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են, սակայն, ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումն էլ պետք է նպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ զարգացնելու Իրանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նա նշեց, որ պետք է աշխատել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Իրանն ու Հայաստանը մեկ կարևոր նախագիծ արդեն իսկ կյանքի են կոչել. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է: Սակայն օրակարգում պետք է պահել նաև հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը»,- ասաց նա:

Պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե կան մտավախություններ, որ Հայաստանն Իրանի հետ իր տնտեսական համագործակցությունը ինքնուրույն չի զարգացնում, այլ որպես ԵԱՏՄ անդամ է դա անում՝ Արմեն Իսրայելյանը նշեց, որ իրականում պաշտոնական Թեհրանը ողջունում է Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը, ավելին՝ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել կառույցի անդամ երկրների հետ:

Իսրայելյանը հավելեց, որ պետք է նկատել նաև, որ Իրանի և Թուրքիայի միջև վերջին տարիներին նվազել է ապրանքաշրջանառության ծավալները՝ Թուրքիայի՝ Իրանի հետ մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ եղած տարաձայնություններով պայմանավորված։

Վերջերս Իրանի տրանսպորտի նախարարությունը կոչ արեց իրենց բեռնափոխադրողներին, Եվրոպա բեռնափոխադրումներ անցկացնելու համար Թուրքիայի փոխարեն ընտրել Հայաստանի տարածքը. «Հետևաբար` սա ևս շատ կարևոր հանգամանք է, և ես կարծում եմ, որ Նորդուզ-Մեղրի անցակետի վերաբերյալ որոշումը նաև միտված էր այդ ծրագրի իրականացմանը»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan