Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 2017թ. որսաշրջանի բացման վերաբերյալ առաջարկում է լորի, աղավնիների, կեռնեխների համար որսաշրջանի բացման ժամկետները երկարաձգել մինչև օգոստոսի 26-ը, քանի որ ընթացիկ տարվա ուշացած և տեղումնառատ գարունը հանգեցրել է ոչ միայն նշված թռչնատեսակների, այլև մի շարք այլ տեսակների բազմաթիվ ձվադրումների ոչնչացման /ձվերի մահվան/, ուստի մեծ քանակությամբ թռչուններ կրկին սկսել են ձվադրել ավելի ուշ: Հետաձգելով որսաշրջանի բացումը մեկ շաբաթյա ժամանակահատվածով` հնարավորություն կտրվի նշված թռչնատեսակների ձագերին ինքնուրույն կյանք սկսել: Վաղ որսի դեպքում, երբ երիտասարդ թռչունները դեռ ունակ չեն ինքնուրույն կյանքի, հնարավոր է խաթարել հանրապետությունում այս թռչնատեսակների բնադրող պոպուլյացիաների թիվը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan