Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լեհաստանը շարունակում է Բելովեժյան թավուտի ծառահատումները՝ չնայած ԵՄ արգելքին

Լեհաստանը շարունակում է Բելովեժյան թավուտի ծառահատումները՝ չնայած ԵՄ արգելքին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Լեհաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Յան Շիշկոն հայտնել է, որ Բելովեժյան թավուտում անցկացվող ծառահատումները չեն դադարեցվի: Հայտնի է, որ Եվրոպական Միության դատարանի նախնական որոշման համաձայն ծառահատումներն արգելվել են:

Նախարարը պնդում է, որ բոլոր աշխատանքները տարվում են ԵՄ-ի օրենսդրության համապատասխան:

«Խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում համաձայնության գալ հիմնարար հարցերի մակարդակում: Լեհաստանը գործողություններ է ձեռնարկում Բելովեժյան թավուտի բնական միջավայրի և առանձին տեսակների պաշտպանության ուղղությամբ՝ համաձայն եվրոպական օրենսդրության», - ասել է նա:

Tert.am-ի հաղորդմամբ՝ ԵՄ դատավորները Բելովեժյան թավուտի ծառահատումները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն լեհական կողմի փաստարկների հետ ծանոթանալուց հետո, ինչի համար Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը ժամանակ ունի մինչև օգոստոսի 4-ը:

Հայտնի է, որ հուլիսի 28-ին ԵՄ դատարանը պարտավորեցրել է Լեհաստանին դադարեցնել Բելովեժյան թավուտի ծառահատումները, որոնք մեկնարկել են 2016 թվականի գարնանը:

Լեհաստանի իշխանություններն իրենց կողմից պնդում են, որ ծառահատումներն անհրաժեշտ են կեղևակեր բզեզների լայնածավալ տարածման պատճառով:

Բելովեժյան թավուտը հսկայական անտառապատ տարածք է Լեհաստանի և Բելառուսի սահմանին: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan