Ի՞նչ է խորհրդանշում Վիգեն Սարգսյանի բռունցքով ժեստը, երբ նա խոսում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին. «Դե, խաբիր ինձ»



Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հեղինակային «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով առաջարկում է զորակոչի այլընտրանքային մոդելներ, որոնք, ըստ նախարարի, առավել արդյունավետ են ու հիմնված են առավել արդար սկզբունքների վրա: Այդ ծրագրերի ներկայացման ժամանակ Վիգեն Սարգսյանի ոչ վերբալ ազդակներում նկատվում է որոշակի լարվածություն, իսկ երբեմն նաև դժգոհություն, ձեռքի ափը հաճախ վերածվում է բռունցքի: Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանի հետ փորձել ենք պարզել, թե որքանո՞վ է նախարարը հավատում իր հեղինակած ծրագրերի արդյունավետությանը, և ի՞նչ խնդիր են իրականում լուծում զորակոչի այլընտրանքային մոդելները: