Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողով

Բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողով

ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատաժողովը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում էին գիտությունների ազգային ակադեմիայի, շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Անդրեա Սբրիլլին ներկայացրել է «Աղբավայրերում թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման հիմնական ուղեցույցները», «Բաց աղբավայրերի թափոնների համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության» միջոցառումները, «Մեխանիկական, կենսաբանական մշակում», «Գյուղատնտեսական թափոնների օգտագործման համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության» միջոցառումները, որոնք նպատակաուղղված են աղբավայրերում թափոնների բաց այրման կանխարգելմանը:

Ծրագիրն իրականացվում է համաձայն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, որով կոնվենցիայի կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan