Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դի Կապրիոն հորդորել Է աջակցել ձնահովազների պոպուլյացիան պահպանելու բնապահպանների ջանքերին

Դի Կապրիոն հորդորել Է աջակցել ձնահովազների պոպուլյացիան պահպանելու բնապահպանների ջանքերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հորդորել Է աջակցել բնապահպանների ջանքերին, որոնք ուղղած են Երկրի վրա ձնահովազների պոպուլյացիայի պահպանմանը, իսկ առանձին երկրների ղեկավարներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել այդ տեսակը փրկելու նպատակով: Դերասանը համապատասխան կոչը զետեղել Է Instagram-ի իր Էջում, որի բաժանորդների թիվը հասնում Է 18 միլիոնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դի Կապրիոն ասել Է, թե ինքը բոլոր ցանկացողներին առաջարկում Է ստորագրել այն հանրագիրը, որը դիմում Է բովանդակում 12 երկրների ղեկավարներին, որոնք այս տարվա օգոստոսին հավաքվելու են Ղրղզստանի մայրաքաղաքում՝ մասնակցելու ձնահովազների պահպանման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: Կենդանիների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպությունների տվյալներով, ներկայում աշխարհում կա ձնահովազների ընդամենը 3 հազար առանձնյակ: Դրանք հիմնականում ապրում են Չինաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Նեպալի, Տաջիկստանի, Աֆղանստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի բարձրլեռնային շրջաններում:Ինչպես պնդում են ղրղզ գիտնականները, դեռ անցած հարյուրամյակի վերջին հանրապետությունը հովազների թվաքանակով աշխարհում երկրորդ տեղն Էր զբաղեցնում Չինաստանից հետո: Ղրղզստանում այդ ժամանակաշրջանում դրանք հաշվում Էին մինչեւ հազար առանձնակ, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում իրադրությունը կտրուկ փոխվել Է, իլբիրսների (Ղրղզստանում այսպես են անվանում ձնահովազներին) թվաքանակը կրճատվել Է մինչեւ 200-250 առանձնյակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan