Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ. Վայոց ձորում բռնկված հրդեհը շարունակվում է

Կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ. Վայոց ձորում բռնկված հրդեհը շարունակվում է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 12, ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասաց, որ կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:

«Մարման աշխատանքները դեռեւս շարունակվում են, այս պահին միայն կարող ենք ասել, որ հրդեհը չի տարածվի, քանի որ միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքը մեկուսացնելու համար, խրամուղիներ են փորվել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 19:00-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը, ՊՆ զինծառայողներ, մոտակա գյուղերի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան:

Աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները, ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan