Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայտնաբերվել է Արտավանի անտառներն անզգուշությամբ հրդեհի մատնելու մեջ կասկածվողը

Հայտնաբերվել է Արտավանի անտառներն անզգուշությամբ հրդեհի մատնելու մեջ կասկածվողը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Արտավան գյուղի 43-ամյա բնակիչ Կարեն Հակոբյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Կարեն Հակոբյանն աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում:

Նշենք, որ Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 11-ի ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էր 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Այրվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել է Արտավան գյուղը:

Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորում օգոստոսի 12-ին՝ ժամը 06:59-ին, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan