Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի տարածքում վերջին տարիներին նման հրդեհ չի արձանագրվել. Դավիթ Տոնոյանը՝ տեխնիկայի և հրդեհաշիջման մասին

Հայաստանի տարածքում վերջին տարիներին նման հրդեհ չի արձանագրվել. Դավիթ Տոնոյանը՝ տեխնիկայի և հրդեհաշիջման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 14 տարվա ընթացքում նման ծավալի հրդեհ չի արձանագրվել: Փրկարարական տեխնիկական միջոցները՝ Հայաստանի ունեցած և այլ երկրների կողմից տրամադրված, բերված են բարձր պատրաստականության աստիճանի: Անհրաժեշտ քանակով տեխնիկան և անձնակազմն արդեն ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Վերջին տարիներին փոքրածավալ հրդեհներ եղել են, օգնության են եկել ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության զորքերը՝ տրամադրելով և՛ տեխնիկա, և՛ անձնակազմ, սակայն ուղղաթիռ առաջին անգամ է կիրառվում հրդեհաշիջման աշխատանքներում»,-նկատեց նախարարը:

Հայաստանի անտառային տարածքներում՝ Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներում առաջացած դժվարությունները պայմանավորված էին աշխարհագրական դիրքով՝ խիստ կտրատված տեղանք և հրդեհի օջախներին մոտենալու ճանապարհների բացակայություն: Առանձին դեպքերում հրշեջ տեխնիկան և անձնակազմը հրդեհի վայր են տեղափոխվել օդուժի օգնությամբ: Խիստ բացասական ազդեցություն էր ունենում նաև քամու առկայությունը, որը նպաստում էր կրակի արագ տարածմանը և արդեն մարված օջախներում հրդեհի կրկնակի բռնկմանը: Տոնոյանը խոսել է ՌԴ ԱԻ նախարարի հետ և շուտով օգնության կգա ՌԴ ԱԻՆ օդուժի ինքնաթիռը՝ երկնքից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար:

Նախարարի դիտարկմամբ՝ այս տարվա ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և տարածաշրջանում շուրջ մեկ ամիս է՝ ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար: Մարդկային գործոնը նույնպես չպետք է բացառել: Պատճառները կպարզեն իրավապահ մարմինները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan