Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քամին դժվարացրել է Խոսրովի արգելոցում հրդեհի մարումը. հրդեհաշիջմանը միացել են կամավորներ

Քամին դժվարացրել է Խոսրովի արգելոցում  հրդեհի մարումը. հրդեհաշիջմանը միացել են կամավորներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներին միացել է Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ:

Բացի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և ոստիկանության աշխատակիցներից, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզի բոլոր համայնքների ղեկավարները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ասաց, որ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին: «Այս պահին  քամին ուժեղացել է, եւ կրակի տարածման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մենք աշխատուժի խնդիր չունենք, բոլորը պատրաստ սպասում են համապատասխան հրահանգի: Հիմնականում հատուկ տեխնիկայի խնդիր կա, որի հայթայթման հետ կապված հարցերով էլ զբաղվում է ԱԻՆ-ը: Մարդկային օգնությունն անզոր է այս պահին»,-ասաց նա:

Աշոտ Վարդանյանի խոսքով՝ նախնական վնասների մասին դեռ տեղեկություններ չկան, այդ հարցերով զբաղվում է բնապահպանության նախարարությունը:

հիշեցնենք,որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan