Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը շուտով կհասնի Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը շուտով կհասնի Հայաստան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան կհասնի ժամը 16:00-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ժամանելու է մեկ ինքնաթիռ, որը բավարար կլինի հրդեհաշիջման աշխատանքը կազմակերպելու համար,-ասաց նախարարը՝ հրաժարվելով նշել, թե որքան տարածք է ընդգրկել հրդեհը,- հաշվարկները կատարում ենք, այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել»:

Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «ԻԼ-76» ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan