Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վեց երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչները

Վեց երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վեց երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչները

Հաջորդ շաբաթ Հայաստանում ճապոնական, կորեական և կանադական ընկերությունների հետ կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների գիտաժողովներ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Իսկ մոտ օրերս կմեկնարկի ArmTech տեխնոլոգիական կոնգրեսն ու DigiTec ցուցահանդեսը։ «Բոլորին հրավիրում ենք ծանոթանալու Հայաստանում և արտասահմանում աշխատող մեր ծրագրավորողների ու ինժեներների ձեռքբերումներին»,– «Արմենպրես» -ի փոխանցմամբ, հավելեց Մարտիրոսյանը։

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում՝ նախարարը նշեց, որ մեր երկիրը նախատեսում է աշխարհի 16 պետությունում ունենալ ՏՏ ներկայացուցիչներ: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է մասնավոր հատվածը. այն գնահատվում է 3 մլն դոլար: Ըստ Մարտիրոսյանի՝ արդեն իսկ 6 երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչը: «Բացի այդ, մասնավորի հետ համատեղ ներկայացվել է պիլոտային ծրագիր՝ ուղղված նորաստեղծ ընկերությունների ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ երկու ընկերության տրամադրվել է 10-ական մլն դրամի ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրագործելու նպատակով»,- ընդգծեց նախարարը:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan