Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը

Հայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը

Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ակնկալվում է, որ ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 29-ին:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ այս ընտրություններից հետո առաջին անգամ Թուրքիայի մեջլիսը 550-ի փոխարեն 600 պատգամավոր կունենա:

Նիստը, ավանդույթի համաձայն, պետք է վարի ամենատարեց պատգամավորը, ով այս պարագայում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Դենիզ Բայկալն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan