Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կարեն Աղամալյան. «Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»

Կարեն Աղամալյան. «Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կարեն Աղամալյան. «Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»

Բուդապեշտում տեղի ունեցած Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցում էր 5 մարզիկով, քանի որ ուղեգիր նվաճած մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածք էին ստացել: Հայաստանի 3 ներկայացուցիչները քառորդ եզրափակչում պարտություն կրեցին մեդալի համար պայքարում:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփեց հայ մարզիկների ելույթները:

«Ուզում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունից մենք կարողացանք աշխարհի առաջնության 7 ուղեգիր նվաճել: Այս տարի մենք մեծ աշխատանք ենք կատարել և մասնակցել ենք հնարավոր բոլոր միջազգային մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին: Ցավոք, աշխարհի առաջնությունում չկարողացանք մեդալներ նվաճել, բայց ես գոհ եմ իմ բռնցքամարտիկներից: Բոլորը ռինգում կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը:

Մեր մարզիկներից 3-ը մեդալի համար պայքարում պարտվեցին չնչին տարբերությամբ: Բոլոր մասնագետների՝ այդ թվում նաև ադրբեջանցի մարզչի կարծիքով 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակչում հաղթանակի հասավ, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին Թայլդանի ներկայացուցչին: Մենք ամեն ինչով առաջ ենք անցել մեր հարևան երկրներից: Հաղթել ենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեքսիկան, Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան: Թիմային հաշվարկով առաջ ենք անցել Գերմանիայի, Լեհաստանի և մի շարք այլ ուժեղ հավաքականներից: Գոհ եմ թիմից: Այս տղաների մեծ մասը հաջորդ տարի նույնպես կարող է մասնակցել երիտասարդական մրցաշարերի, այնպես որ հաջողությունները դեռ առջեւում են»:

Հաղորդում է՝ Vnews.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan