Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԶՈՒ-ում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ

ՀՀ ԶՈՒ-ում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԶՈՒ-ում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ

ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից հետո հայտերի քանակն ավելացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պայմանագրային զինծառայողների մոտ հետաքրքրության աճ է նկատվում, ինչը գուցե, կապված է նրանց աշխատավարձերի բարձրացման հետ: Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պայմանագրային ծառայության անցնել ցանկացողը պետք է համապատասխանի»,- նշեց Բալայանը և հավելեց, որ հիմնականում այդ չափորոշիչները վերաբերում են առողջական խնդիրներին:

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանկացողների։

Անդրադառնալով սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու հարցին՝ Բալայանն ընդգծեց, որ հարցը դեռ չի քննարկվում: Նրա պնդմամբ՝ քանի դեռ ԶՈւ-ն է պետական սահմանի պահպանությունն իրականացնում, այլ ոչ սահմանապահ զորքերը՝ այդ քայլին հնարավոր չէ գնալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan