Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մակրոնն Իրանի նախագահին հիշեցրել Է տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության մասին. AFP

Մակրոնն Իրանի նախագահին հիշեցրել Է տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության մասին. AFP
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մակրոնն Իրանի նախագահին հիշեցրել Է տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության մասին. AFP

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 30-ին երկարատեւ հեռախոսազրույց Է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Զրույցի ընթացքում նա իրանցի պաշտոնակցին հիշեցրել Է տարածաշրջանում լարվածության թուլացման կարեւորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մի աղբյուրի:

«Ֆրանսիայի դերն այն Է, որ անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի ներքաշված բոլոր կողմերը համաձայնեն դադար առնել եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել Է ֆրանսիական պետության ղեկավարը: Ավելի վաղ Al Mayadeen իրանական հեռուստաալիքը հայտնել Է, որ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռոուհանին հայտարարել Է, թե Եվրամիությունից առաջին հերթին հարաբերությունների նորմալացում Է ակնկալում նավթային ու բանկային ոլորտում: Սակային ոչ իրանական, ոչ Էլ ֆրանսիական ԶԼՄ-ները չեն ճշտում՝ այդ կապակցությամբ ինչ երաշխիքներ կամ առաջարկություններ Է ներկայացրել Մակրոնը:

Սա վերջին երկու ամսվա ընթացքում երկու նախագահների միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն Է: Ելիսեյան պալատում հիշեցրել են, որ Մակրոնը, որն այժմ արձակուրդն անցկացնում Է երկրի հարավի Բրեգանսոն ամրոցում, կապ Է պահպանում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan