Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրիում պարգևատրվել են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները

Գյումրիում պարգևատրվել են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում պարգևատրվել են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները

Գյումրիում պարգեւատրվել են այն զինծառայողներն, ովքեր, ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը, վերադարձել են հայրենի քաղաք:Միջոցառմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետն ու  Գյումրու փոխքաղաքապետը, ինչպես նաև Շիրակի մարզի մյուս համայնքների ղեկավարները, զինվորականներ, ծնողներ:

 Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար: Հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործում անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու և գյումրեցու հայրենասիրական ոգին ծառայության ընթացքում լավագույնս դրսևորելու համար տղաները պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ևս պատվոգրեր հանձնեց զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ տղաների: Մարզի մյուս համայնքների ղեկավարներն էլ իրենց կողմից էին նվերներ պատրաստել իրենց համայնքի բնակիչներին: Պատվոգրեր ստացան նաև դպրոցների զինղեկներն  ու  համայնքի ղեկավարները:

«Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Անկախ ծառայության տեսակից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ, հայրենասեր: Ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորներին, ովքեր պատվով են կատարել իրենց այս պարտքը: Ես ցանկանում եմ բարի ծառայություն մաղթել նաև այս պահին ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորներին»,- նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan