Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Էրդողանը հաղթել է, բայց «վերքեր» ստանալով է հաղթել». Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու

«Էրդողանը հաղթել է, բայց «վերքեր» ստանալով է հաղթել». Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Էրդողանը հաղթել է, բայց «վերքեր» ստանալով է հաղթել». Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու

Թուրքիայում 2018թ. նախագահական ընտրություններում 30%-ից ավելի ձայն հավաքած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մուհարրեմ Ինջեն երեկ ուղիղ եթերում հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2002թ.-ից ի վեր հաղթել է բազմաթիվ ընտրություններում:

«Ինձ էլ է հաղթել, բայց «վերքեր» ստանալով է հաղթել»,- հավելել է նա:

Գործիչը սա ասել է սեպտեմբերի 11-ի «Թուրքիայի զարկերակը» հաղորդման ժամանակ:

Հատկանշական է, որ Թուրքիայում առկա տնտեսական և քաղաքական ճգնաժամերի արդյունքում, իրոք, Էրդողանի վարկանիշն անկում է ապրում:

«Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7 արված հարցման տվյալներով՝ Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավելի, քան 40%-ը:

Հիշեցնենք, որ ըստ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոս ամսին Էրդողանի գործունեությանն աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարվա ընթացքում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan