Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում

 Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ  նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«105 ռոյալ» նախագծին ծանոթանալուց հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը գրել է նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանին` նշելով, որ  ողջունում է ցանկացած ողջամիտ նախաձեռնություն, որն ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի հասարակական հնչեղության ապահովմանը:

 «105 ռոյալ» նախագծի հստակ և մանրամասն ծրագրի, ինչպես նաև իրագործման համար անհրաժեշտ գումարների առկայության պարագայում, երբ հիշյալ նախաձեռնության իրականացումն այլևս հավանական կլինի, թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»,-նշված է գրառման մեջ:

 Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25-ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan