Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն Է. հարցում

Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն Է. հարցում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն Է. հարցում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն Է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին վկայում են Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած ուսումնասիրության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցումն անցկացվել Է հուլիսի 13-ից 29-ը: Դրան մասնակցել Է ավելի քան 2,1 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը կազմել Է 2-3 տոկոս: «Կախա Կալաձեի գործունեությունը «շատ լավ» Է գնահատում հարցման մասնակիցների 11 տոկոսը, «լավ»՝ 34 տոկոսը, «միջին»՝ 37 տոկոսը, բացասական՝ 10 տոկոսը, իսկ «խիստ բացասական՝ 5 տոկոսը»,-ասված Է հետազոտության նյութերում:

Հարցման արդյունքների համաձայն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել Է հարցման մասնակիցների 12 տոկոսի դրական գնահատականը (1 տոկոսը նրա գործունեությունը գնահատել Է «շատ լավ», 11 տոկոսը՝ «լավ»), դրա հետ մեկտեղ հարցվածների 36 տոկոսը նրա գործունեությունը համարում Է «միջին», 28 տոկոսն այն գնահատել Է «շատ վատ», 12 տոկոսը՝ «վատ»:

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձի գործունեությունը պաշտպանել Է 10 տոկոսը (1 տոկոսը՝ «շատ լավ», 9 տոկոսը՝ «լավ»), նրան բացասական գնահատական Է տվել 24 տոկոսը, միջին՝ 16 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan