Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ժակ Շիրակը Ֆրանսիայի ճակատագիրն էր. Էմանուել Մակրոն

Ժակ Շիրակը Ֆրանսիայի ճակատագիրն էր. Էմանուել Մակրոն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ժակ Շիրակը Ֆրանսիայի ճակատագիրն էր. Էմանուել Մակրոն

Ժակ Շիրակն անկեղծորեն սիրում էր ֆրանսիացիներին և մարմնավորում էր Ֆրանսիայի գաղափարը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանրությանն ուղղված հեռուստաուղերձում, հաղորդում է РИА Новости-ն:

«Ժակ Շիրակը հեռացավ մեզնից: Մենք՝ ֆրանսիացիներս, կորցրեցինք պետական գործչի, որին սիրում ենք այնպես, ինչպես նա էր մեզ սիրում: Իր 40 տարվա քաղաքկան գործունեության ընթացքում նա մարմնավորել է Ֆրանսիայի գաղափարը, համարձակ պաշտպանել երկիրն ատելությունից», - ասել է Մակրոնը:  

«Ժակ Շիրակը մեծ ֆրանսիացի էր, ազատ մարդ, որը վայելում էր գյուղատնտեսական արտադրանք ստեղծողի, արդյունաբերողի համակրանքը, ժամանակ էր հատկացնում բարևելու, զրուցելու գործարանի աշխատողի և արվեստագետի հետ: Շիրակը անկեղծորեն սիրում էր մարդկանց՝ անկախ նրանց համոզմունքներից», - նշել է երկրի ղեկավարը:

Ըստ Մակրոնի՝ Շիրակը Ֆրանսիայի ճակատագիրն էր: «Այսօր մենք խորապես երախտապարտ ենք Ժակ Շիրակին: Նա այդքան բան է արել մեր ազգի, մեր արժեքների, եղբայրության և հանդուրժողականության համար»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին: Նա 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին կդառնար 87 տարեկան: Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչև այդ, եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan