Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի. Փաշինյան

Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի  շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:

«Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք մենք սա ասելով: Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ կրթություն ասելով նկատի չունի, որ պետք է միայն ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել, որովհետև ամեն ինչ կրթություն է: «Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով և այդպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ կրթության ամենակարևոր բաղադրիչը ինքնակրթությունն է: «Որովհետև պատկերացրեք դպրոցում, այո, մենք ծրագրեր ենք տալիս, ուսուցիչներ կան, ովքեր տանում են կրթական պրոցեսը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, բռնությամբ չես կարող նրան սովորեցնել: Հետևաբար, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտներն ու ուսանողները նրանք են, ովքեր այդ պրոցեսը չեն ընկալում  որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են  ինչ-որ բան սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության իրենց ծարավը, հետևաբար կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է»,- ասաց վարչապետը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan