Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2019-ի երրորդ եռամսյակում աճել են ինչպես նախորդ տարվա նույն ժամանակի, այնպես էլ 2019-ի երկրորդ եռամսյակի համեմատ: Այս մասին են փաստում Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի շուկայի 3-րդ եռամսյակի հրապարակված վերլուծությունները:

2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 47,152 իրավունքի պետական գրանցման գործարքները 2018-ի նույն ժամանակի 40,000 գործարքի համեմատ աճել են 17.9 տոկոսով:  2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով։

Այս տարվա երրորդ եռամսյակում ամենաշատ գործարքներ իրականացվել են մայրաքաղաք Երևանում՝ կազմելով ընդհանուր գործարքների 35.3 տոկոսը, այնուհետև Կոտայքում՝ 14.1 տոկոս, Արարատի մարզում՝ 9.6 տոկոս:

Երևան քաղաքում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 3.0 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 11.5 %-ով: Մարզերի քաղաքային բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 1.0 %-ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել 16.8 %-ով, իսկ գյուղական բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.01 %- ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 25.2 %-ով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan