Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել

Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, գրում է ria.ru-ն։

«Մենք լրջորեն մտահոգված ենք ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով մահերի և վիրավորների, ինչպես նաև Իրաքում զինված մարդկանց կողմից կատարված սպանությունների մասին շարունակական հաղորդագրությունների առիթով։  Հոկտեմբերի 1-ից մինչև երեկ գիշերն ընկած ժամանակահատվածում Իրաքում ՄԱԿ-ի օգնության առաքելության մարդու իրավունքների գրասենյակը 269 մահ է արձանագրել՝ կապված երկրում ընթացող ցույցերի հետ», - հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ է սպանվել Բասրայում՝ կառավարության շենքի դիմաց ցույցերի ժամանակ։ Վիրավորվել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։

Բողոքի ցույցերն ընկալվում են որպես առաջին մարտահրավեր, որին բախվել է վարչապետ Ադել Աբդել Մահդիի թույլ կառավարությունն իշխանության գալուց մեկ տարի անց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan