Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին

ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու Է Թբիլիսիում: Այդ մասին ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը հայտարարել Է «Իմեդի» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել նախարարական հանդիպմանը մասնակցելու առնչությամբ:
«Ռուսաստանն պատճառ չունի կասկածելու՝ մասնակցել, թե ոչ նախարարական հանդիպմանը: Իսկ թե ինչպիսին կլինի պատվիրակության մակարդակը, դա արդեն այլ հարց Է: Հնարավոր Է, որ մասնակցի արտաքին գործերի փոխնախարարը կամ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի դեսպանը: Թե ով կմեկնի նախարարական հանդիպմանը՝ լայն քննարկման հարց Է: Նշում են նախարարին եւ այլ անձանց: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ես չեմ կարող որոշում ընդունել Սերգեյ Լավրովի փոխարեն, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցչության մակարդակն այլ կլինի»,-հայտարարել Է Կարասինը:
Կարասինի այս հայտարարությանն ի պատասխան Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան ասել Է, որ Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, նախարարական հանդիպումն անցկացնելիս գործելու Է այդ կազմակերպության կանոնադրության շրջանակում, հաղորդել Է Sputnik-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan