Մենք կարող ենք աղքատ չապրել, եթե ճիշտ իրացնենք ընդերքի պոտենցիալը. «Բիզնեսի անատոմիա»



Հայաստանն ունի պեռլիտի հսկայական պաշար, որը, որպես արդյունավետ ջերմամեկուսիչ, կիրառվում է էներգաարդյունաբերության ու շինարարության ոլորտներում: Մեր այսօրվա հյուրը՝ Քարակերտի քարաձուլման գործարանի ղեկավար Սուրեն Գևորգյանը պնդում է, որ այսօր Հայաստանում պեռլիտի պաշարը կազմում է 3 մլրդ խմ: Եթե վերամշակենք պեռլիտի հումքը, ապա միայն Ռուսաստանին վաճառելով՝ կապահովենք տարեկան 5 մլրդ դոլարի շրջանառություն՝ 40-50 տոկոս շահութաբերությամբ: Սուրեն Գևորգյանի խոսքով, մեր հումքը բարձր որակի է՝ ցածր ինքնարժեքով, հետևաբար մեծ պահանջարկ կարող է ունենալ ամբողջ աշխարհում: Արտադրության ճիշտ կազմակերպման պարագային, կարող ենք դա դարձնել մեր տնտեսության գերակա ոլորտն ու ունենալ հսկայական շահութաբերություն: Բնության կողմից մեզ տրված հնարավորությունների ու դրանց չիրացման պատճառների մասին ենք զրուցել «Բիզնեսի անատոմիայի» այս թողարկմանը: